Գյումրիում բախվել են «ԳԱԶել»-ն ու «ԴԱՖ» մակնիշի բեռնատարը
                                    Հուլիսի 17-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում` «Ոսկե Ծիրան» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի 1572L պ/հ (վարորդ` Ա. Վ.) և «ԴԱՖ» մակնիշի JJT181 պ/հ (վարորդ` Ա. Լ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բեռնատար ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    