Պետք է շտապ իմանանք Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի մասին. Զորի Բալայան. Tert.am
Հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը խնդրում և պահանջում է Մոսկվայի առաջ հարց բարձրացնել ազգի, իր կամ խմբագրության անունից, որպեսզի Մոսկվան տեղեկություն հրապարակի նախորդ օրը ձերբակալված և արդեն կալանավորված խոշոր գործարար և հասարակական գործիչ, հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի մասին։
«Լևոն Հայրապետյանը մահի եզրին կանգնած մի մարդ է, որին ես վաղուց գիտեմ, նրա բոլոր ցավերը գիտեմ։ Առաջին ակնարկը, որ ես նրա մասին գրել եմ 20 տարի առաջ, ոչ մեկ նրան չէր ճանաչում, ես այդ բոլորը մանրամասնությամբ տպագրել եմ և հիմա ես խնդրում եմ բարձրաձայնել մի հարց, արդյո՞ք զբաղվում են նրա առողջական խնդիրներով Մոսկվայում, արդյո՞ք գիտեն, թե ինչպիսի առողջական վիճակում է Լևոնը, արդյո՞ք նրա կողքին է բժիշկը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Զորի Բալայանը նշեց, թե Լևոն Հայրապետյանը մի քանի շաբաթ առաջ է տարել բարդ վիրահատություն։ «Վերջերս մի քանի շաբաթ առաջ նրան ամենաբարդ վիրահատությունն են արել՝ լյարդի, նա նաև քաղցկեղ է ունեցել ու չգիտեմ անցել է, թե ոչ։ Այս բոլորը գլխավոր հարցերն են, մնացած հարցերը, այսպես ասած, ցիգանի «գադալկա» է հիշեցնում՝ մեկն այս ասաց, մեկն այն է ասում»,- ասաց նա։
Զորի Բալայանը կրկնեց, թե հարցը Մոսկվայի առաջ պետք է բարձրացնել, եթե որևէ մեկը մտածում է Հայրապետյանի առողջական վիճակը ինչպես է։
Մանրամասներն՝ այստեղ