Ադրբեջանական դիվերսիոն խումբն ամբողջությամբ վնասազերծվել է. ԼՂՀ ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/sahman-arcax.jpg)
Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:
Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:
Դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն