Բաքուն դիմել է ԿԽՄԿ՝ Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով
Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտ Ջահբազ Գուլիևի վերաբերյալ իրավիճակը պարզելու համար: Այս մասին գրում է ԱՊԱ-ն:
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի մամուլի ծառայության պատասխանատու Իլահա Հուսեյնովան հաստատել է, որ Կարմիր խաչը նման դիմում ստացել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ կանխվեց հակառակորդի դիվերսանտների ներթափանցման փորձը: Ջահբազ Գուլիևին հաջողվեց ձերբակալել, ևս մեկ ադրբեջանցի դիվերսանտ, ում անձը դեռ պարզված չէ, ոչնչացվել է նախօրեին:
Դիվերսանտին ոչնչացնելիս` փոխհրաձգության ժամանակ զոհվել է ՀՀ ԶՈւ սպա և վիրավորվել է մեկ կին: