Բաժիններ՝

Ադրբեջանցիները գնդակոծել են զինվորական մեքենան և Չինարին

tesankyun.am-ը գրում է. Հուլիսի 9-ի ցերեկը եւ լույս 10-ի գիշերը ադրբեջանական զինուժը գնդակոծել է  Չինարի գյուղը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի բջջային հեռախոսը չէր պատասխանում:

Չինարիի բնակիչներից տեղեկացանք, որ հուլիսի 9-ի կեսօրին ադրբեջանական զինուժը կրակ է բացել զինվորական մեքենայի վրա:

Ազերիների գնդակից ջարդվել  է զինվորական մեքենայի դիմային ապակին,ջարդված ապակուց թեթեւ վնասվածք է ստացել մեքենայի մեջ գտնվող պայմանագրային զինծառայողը, ով Արծվաբերդ գյուղի բնակիչ է:

Հուլիսի 9-ի կեսօրից  մինչեւ գիշերվա 1-ն անց 30-ի սահմանները ադրբեջանական զինուժը կրակել է Չինարիի վրա, գնդակները դիպել են տների տանիքներին, պատերին: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս