Երթուղայիններն անկանոն գրաֆիկով են աշխատում (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Ալավերդու ճոպանուղին արդեն մեկ ամսից ավելի է՝ չի աշխատում։ Այդ պատճառով են շատ ալավերդցիներ մնացել երթուղայինների հույսին, որոնք հատկապես վերջին շրջանում անկանոն գրաֆիկով են աշխատում։ Մարդիկ պետք է այնպես կազմակերպեն իրենց օրը, որ ժամն ուղիղ 18։00–ին կանգառում կանգնած լինեն, որովհետև երթուղայիններն իրենց աշխատանքն այդ ժամին էլ ավարտում են։