Հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 41 հազար 109 մարդ․ «Ժողովուրդ»

«Ազգային վիճակագրական ծառայությունն այս ամիս պետք է հրապարակի 2014թ. առաջին կիսամյակում Հայաստանից արտագաղթածների ցուցանիշները»,-գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով՝

Մինչ այդ, սակայն, բավականին ուշագրավ փաստերի ենք հանդիպում առայժմ միայն օդային ճանապարհով հեռացած քաղաքացիների մասով:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ միայն հունվար-ապրիլ ամիսներին Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմում է 41 հազար 109 մարդ, այսինքն` այդքան մարդ մեկնել ու չի վերադարձել:

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշն առանձնապես չի փոխվել. 2013-ին էլ մեկնել ու չէր վերադարձել 41 հազար 465 հոգի:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս