Այգեպար. կյանքը մահվան գծի վրա. (Տեսանյութ)
tesankyun.am-ը գրում է. 73-ամյա Գառնիկ Սահակյանը նախքան պատերազմը աշխատում էր Այգեպարի օդանավակայանում: Ժամանակին այստեղից «Յակ»-երը թռչում էին Երևան ու Բաքու: Երբ սկսվեց պատերազմը, թռիչքները դադարեցին: Սահակյանը, ինչպես գյուղի մյուս տղամարդիկ, զենք վերցրեց: Սահակյանի տունը Այգեպարի վերջին տունն է: Մի քանի հարյուր մետրի վրա ադրբեջանցիներն են:
ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի և օպերատոր Դավիթ Ավետիսյանի ռեպորտաժը:



