«Արկղի մեջ գտնվող երեխայիս ոստիկանները թողել էին նախագահականի դիմաց, ամուսինս ոտաբոբիկ էր մնացել՝ Պուտինի պատվին». գործը դատարանում է. ԳԱԼԱ

2013 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելության օրը, մի խումբ ոստիկաններ բռնություն են կիրառել մի քանի օր շարունակ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց նստացույց իրականացնող Խուդոյանների նկատմամբ: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:

Ընտանիքի անդամներն ու նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել են իրավապահ մարմիններին, սակայն մի քանի անգամ քրեական գործի հարուցումը մերժվել է: Խնդիրը կայանում է նրանում, որ դեկտեմբերի 2-ի լուսաբացին ոստիկանները Խուդոյաններին բռնի ուժով տեղափոխել են նախագահական նստավայրի տարածքից, որպեսզի ինչպես ընտանիքի մայրը՝ Հեղինե Մակարյանը, մեզ փոխանցեց, Վլադիմիր Պուտինը չնկատի, որ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց բողոքող քաղաքացիներ կան.

«Դեկտեմբերի 1-ին անընդհատ գալիս էին ոստիկանները մեզ ասում՝ ամոթ է, ելեք, ի վերջո Պուտինն է գալիս, ես էլ ասի՝ եթե Պուտինը ձեր պապան է, ապա ինձ համար ոչինչ է, դրա համար չենք պատրաստվում հեռանալ: Ոստիկաններին ասացինք, որ մի քանի օր շարունակ էդ ցրտին երեխաներիս հետ գիշերեցինք նախագահի դռան դեմը, ինչի պետք է լքենք, ինչ է մի հատ Պուտին է գալիս, ասին դե կտեսնեք ինչ է լինելու ու գնացին: Լուսադեմին քաղաքացիական հագուստով մի մեծ խումբ մարդիկ՝ ոստիկաններ գնում-գալիս էին, նայում դեմքիս, ծիծաղում, իսկ 6 :15 եկան կանգնան գլխներիս: Բռնի ուժով ամուսնուս մի մեքենայով տարան, գրկած հետո եկան ինձ մի ուրիշ ավտոյով տարան, հարցրեցի բա երեխեքս, ասին երեխեքիդ էլ կբերեն»,- պատմեց տիկին Հեղինեն:

IMG_0005Սակայն, ըստ նրա, ամենացավալին այն է եղել, որ ոստիկանները մոռացել ու իր ութ ամսական տղային թողել են նախագահական նստավայրի դիմաց՝ արկղի մեջ. «Իսկ ամուսնուս ոտաբոբիկ տարել են ոստիկանություն: Ինձ տարան տուն, երեխեքին բերեցին, ամենավերջում նոր ամուսնուս ու երկու օր մեզ պահեցին ոստիկանական հսկողության տակ: Ամեն ինչ արեցին Պուտինի համար, բայց որ Ֆրանսիայի նախագահն էր գալիս, իրանց պետքը չէր: Որեմն ՀՀ քաղաքացին անչափահաս երեխաներով բողոքում է, օրենք է ուզում, ուրիշ ոչ մի բան, տեր չեն լինում, Պուտինը գալիս է, արդեն բռնություն եք գործադրում: 20 հազար դրամ փող ունեինք էդ էլ իրանցով արեցին»,-նշեց Հեղինե Մակարյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս