Ծիրանի հատը՝ 80 դրամ. «ՀԺ»
«Դավթաշեն համայնքում երեկ մեր թղթակիցը ականատես է եղել արտասովոր երևույթի. մի քանի կանայք, ըստ երևույթին հարևանուհիներ, «Միրգ, բանջարեղենի» կետից հատով ծիրան են գնել»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Վաճառողը մեկ հատ ծիրանը վաճառել է 80 դրամով: Ցրտահարությունը ծիրանը ոսկու գնի է հասցրել:
Երեկ Երևանում ծիրանի 1 կիլոգրամը վաճառվում էր մինչև 2500 դրամով:
Ընդ որում, հաճախ վաճառվում է ոչ թե տեղական, այլ ներկրված ծիրան»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։