Բաժիններ՝

Առանց տղայիս չեմ կարող ապրել. Արցախում մահացած զինվորի մոր առողջական վիճակը վատ է. news.am

ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին մարտական ընկերոջ կողմից հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մայրը հոգեկան խանգարում է ստացել եւ հունիսի 30-ի առավոտյան տեղափոխվել սթրես-կենտրոն:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հարեւանուհին՝ տիկին Սուսաննան:

«Դերենիկի մահվանից արդեն 20 օր է անցել, սակայն մոր վիճակը ոչ մի կերպ չի բարելավվում: Պատկերացրեք՝ որդու գերեզմանին էլ դեռ չի գնացել: Երկու օր առաջ սկսեց քիչ-քիչ քայլել, երեկ նորից վատացավ, տարանք մասիվի հիվանդանոց, որտեղից միանգամից տեղափոխեցին սթրես-կենտրոն, որդու մահվան հետ չի հաշտվում, ահավոր ծանր է տանում: Չգիտենք՝ ինչ կլինի: Անընդհատ որդուն է ուզում, ասում է՝ ես առանց իրեն չեմ կարող ապրել»,- ասաց նա:

Հարեւանուհու խոսքով՝ այս պահին բոլոր հարազատներն ամեն ինչ անում են, որ կարողանան մորը սթրեսից հանել:

«Հայրն էլ էր մի քանի օր հիվանդանոցում, նախաինֆարկտային վիճակում է, պետք է պառկի հիվանդանոցում, բայց չի համաձայնվում: Բարձր ճնշումով ման է գալիս, փորձում է էնպես անել, որ կնոջը հանի այս վիճակից: Մի ամբողջ ընտանիք քայքայվում է»,- ավելացրեց նա:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս