Բաժիններ՝

Լարված իրավիճակ՝ Ագրարային համալսարանում. ժամանել են ոստիկաններ. shamshyan.com

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Ագրարային համալսարանի բակում: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՕԵԿ տխհրահռչակ ղեկավար Արթուր Բաղդասարյանը համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն է փորձում կառուցել, որը, ըստ համալսարանի մոտ հավաքված դասախոսական կազմի և ուսանողների հայտարարության, անօրինական է:

Իրավիճակն ամեն պահի կարող է վերածվել փոխադարձ մեղադրանքների: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության ծառայողներ:

Ըստ հավաքվածների՝ ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ովքեր շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից պահանջել են փաստաթղթեր: Վերջինս էլ «Տաքսի-տաքսի» սիրված կատակերգության հերոսի՝ Կնյազի նման ասում է. «Ո՞վ թույլտվություն չունի, կորցրել եմ»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս