Բաժիններ՝

Իրանը մտադիր չէ հրաժարվել ուրան հարստացնելու գործընթացից. Հասան Ռոուհանի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել ուրան հարստացնելու գործընթացից.

«Գերագույն առաջնորդի (այաթոլլահ Ալի Խամենեի) սահմանած շրջանակներն ու ժողովրդի իրավունքները պահպանվելու են: Այսօր մենք հարստացնում ենք ուրան և դա անելու ենք նաև վաղը: Դա մեր կարմիր գիծն է: Իրանը շարունակելու է բանակցությունները մինչև ամբողջական համաձայնագրին հասնելը»:

Նշվում է, որ Իրանի նախագահն իրանական հեռուստատեսության եթերում ամփոփել է 100 օրում կառավարության աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս