Բաժիններ՝

Պատժամիջոցների վերացման դեպքում Թուրքիան կարող է մեծացնել Իրանից նավթի ներկրման ծավալը. Թաներ Յըլդըզ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան կարող է մեծացնել Իրանից նավթի ներկրման ծավալը, եթե վերացվեն Իրանի դեմ (ԵՄ) սահմանված պատժամիջոցները:

Յըլդըզը մանրամասնել է, որ Իրանից նավթի ներկրման ծավալը կարող է հասցվել օրական մինչև 130.000-140.000 բարելի. «Մենք հարկադրված ենք եղել Իրանի տնտեսության հանդեպ սահմանված պատժամիջոցների պատճառով կրճատել իրանական նավթի ներկրման ծավալը՝ այն նվազեցնելով օրական մինչև 105.000 բարելի:

Եթե պատժամիջոցները վերացվեն, ապա ներկրումը կմեծացվի: Թուրքիան չի կարող անտեսել Իրանին, որը նավթի ապացուցված պաշարների ցուցանիշով զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում, և որը Թուրքիայի համար հանդիսանում է նավթի երկրորդ խոշոր մատակարարը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս