Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ստեփանյանը, թոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արտաշես Վանյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնում՝ որպես հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: