Թուրքիան Եգիպտոսի ժողովրդի հետ պահպանում է եղբայրական հարաբերություններ. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան Եգիպտոսի ժողովրդի հետ պահպանում է եղբայրական հարաբերություններ` չնայած երկու երկրների միջև քաղաքական իրավիճակի սրմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Վերջինիս խոսքերով` Եգիպտոսում իրականացված զինվորական հեղաշրջման հանդեպ Թուրքիայի կառավարության քննադատությունը չի նշանակում այդ երկրի ներքին գործերին միջամտություն: Եգիպտոսի իշխանությունները նոյեմբերի 23-ին նվազեցրել են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը` Կահիրեում այդ երկրի դեսպանից պահանջելով լքել երկիրը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ այդ ամենը կրում է ժամանակավոր բնույթ:

Տեսանյութեր

Լրահոս