Էրդողանը Գարիբաշվիլիին հրավիրել է Թուրքիա
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Իրակլի Գարիբաշվիլիին և հրավիրել է այցելել Թուրքիա: Այդ մասին նշված է Գարիբաշվիլիին Էրդողանի հասցեագրած նամակում:
Դրանում Էրդողանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով իրենք ավելի կզարգացնեն երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը, որոնք ունեն առողջ հիմք: Էրդողանն ընդգծել է, որ ուրախ կլիներ մոտ ժամանակներս Թուրքիայում ընդունել Գարիբաշվիլիին: Էրդողանը գործնական հետագա հաջողություններ է մաղթել Վրաստանի նորանշանակ վարչապետին: