Բաժիններ՝

Անկարայում Էրդողանի գրասենյակի մոտ միջադեպ է գրանցվել (տեսանյութ)

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գրասենյակի մոտ, ժամը 12.00-ի մոտ տեղի ունեցած միջադեպը: Գյուլերի խոսքերով՝ ակցիան պլանավորած անձը միջադեպից 5 րոպե առաջ զանգահարել է ոստիկաններին և հայտնել է իր պլանավորածի մասին:

Այսօր Թուրքիայի անվտանգության ուժերն Անկարայում կրակ են բացել անհայտ անձի վրա, երբ վերջինս փորձել է մուտք գործել Էրդողանի գրասենյակ: 1961 թվականին ծնված Թուղրուլ Բայըր անվանմամբ տղամարդն այսօր, գտնվելով Էրդողանի գրասենյակի մոտ, հրաժարվել է ինքնության վկայականը ցույց տալ անվտանգության աշխատակիցներին, ինչպես նաև հրաժարվել է արձագանքել կանգնելու խնդրանքին:

Անվտանգության աշխատակիցները, ենթադրելով, թե կասկածյալն իր հետ կրում է պայթուցիկ նյութ կամ ռումբ, վնասազերծվել է: Ամենայն հավանականությամբ, նա վիրավորվել է և տեղափոխվել է հիվանդանոց: Գյուլերն ընդգծել է, որ դա լուրջ միջադեպ չէ, և որ որևէ ռումբ չի հայտնաբերվել: Պարզվել է, որ ձերբակալվածն ունի հոգեկան խնդիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս