Բաժիններ՝

Թուրքիան անսարքությունների պատճառով հետաձգել է սպառազինության մեջ նոր ուղղաթիռների ընդունումը

Jane’s-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը (SSM) հետաձգել է T-129 նոր հարվածային ուղղաթիռների ընդունումը սպառազինության մեջ, ինչը պլանավորվածի համաձայն, պետք է տեղի ունենար 2013 թվականին:

Այս մասին հայտարարել է SSM-ի ղեկավար Մուրադ Բայարը: Վերջինիս խոսքերով՝ ուղղաթիռները չեն ընդունվել սպառազինության մեջ նրա համար, որ նրանցում ի հայտ են եկել տեխնիկական մի շարք անսարքություններ: Ողղաթիռի փորձարկումները ցույց են տվել, որ մեքենան ունի ընդհանուր անհավասարակշռություն:

Անսարքությունները վերացնելու անհրաժեշտության պատճառով ձգձգվում է նաև Թուրքիայի ցամաքային զորքերին T129A տիպի 9 ուղղաթիռների մատակարարումը: Այդ ուղղաթիռների արտադրությամբ զբաղվում է իտալական AgustaWestland ընկերությունը:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատվիրել է T-129 տիպի 50 նոր ուղղաթիռ: Նախատեսված գրաֆիկի համաձայն, այդ ուղղաթիռները պետք է սպառազինությանմեջ ընդունվեին 2014 թվականին: T-129 տիպի ուղղաթիռի մշակմամբ համատեղ զբաղված են թուրքական Turkish Aerospace Industries ընկերությունը և AgustaWestland-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս