Դատարանը բավարարեց միջնորդությունը. Շ. Հարությունյանը դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի «Նուբարաշենի» հոգեբուժարանում

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Մորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում բավարարել է քննիչի՝ Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին միջնորդությունը: Լրագրողների հետ զրույցում Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության կենթարկեն «Նուբարաշենի» հոգեբուժական կենտրոնում: Փաստաբանի խոսքով՝ թեև փորձաքննությունները 20 օրից ավելի չեն տևում, բայց դատարանը որոշել է Շանթ Հարությունյանի փորձաքննությունն անցկացնել երկու մասվա ընթացքում:

Երբ Շանթ Հարությունյանին դուրս էին բերում դատարանի շենքից, նրա որդին՝ Շահեն Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչպես է հայրը: Ի պատասխան՝ Շանթ Հարությունյանն ասաց՝ լավ է: Միաժամանակ նա ասաց. «Սիգարետս պրծնում ա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս