Բաժիններ՝

Իսի-Լե-Մուլինոյում կայացել է Արցախին նվիրված միջոցառում

Ֆրանսիայի Իսի-լե-Մուլինո քաղաքում տեղի է ունեցել «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության՝ Արցախի Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի անվան բաժանմունքի կազմակերպած համերգը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն:

Ելույթներով հանդես են եկել ֆրանսահայ «Արարատ», «Նաիրի» և «Նավասարդ» պարի համույթները և երգիչ Վիգեն Դարբինյանը, որոնք լեփ-լեցուն դահլիճին ներկայացրել են հայկական երգն ու պարը:

Համերգի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, ով, մասնավորապես, իր աջակցությունն է հայտնել Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Համերգին ներկա էին նաև քաղաքային խորհրդի անդամներ, տեղական հայկական միությունների ներկայացուցիչներ և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս