Շանթ Հարությունյանին տեղափոխել են դատարան
Այս պահին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Հիշեցնենք, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար: Դատարանը պատրաստվում է այսօր դատական դռնփակ նիստում քննել քննիչի այդ միջնորդությունը: