Բաժիններ՝

Ի՞նչ է, Մուսթաֆա Քեմա՞լն էլ է պառակտիչ. Էրդողանի «քրդստանյան» պարզաբանումը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կուսակցական ժողովում պատասխանել է ընդդիմության մեղադրանքներին՝ կապված օրեր առաջ Դիարբեքիրում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին ընդունելու ժամանակ «Քրդստան» բառի օգտագործման հետ, ինչը թուրքական մամուլի բնորոշմամբ՝ առաջին դեպքն է, որ Էրդողանն օգտագործել է այն:

Էրդողանը հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցություններին խորհուրդ է տվել զննել խորհրդարանի առաջին արձանագրությունները, որոնցում նրանք կգտնեն «քուրդ» և «Քրդստան» բառերը. «Ի՞նչ է, Մուսթաֆա Քեմալն է՞լ է պառակտիչ»:

Էրդողանը հայտարարել է, որ դիմել է պատմական աղբյուրներին և համոզվել է, որ «Քրդստանը» ժամանակին եղել է Օսմանյան կայսրության նահանգ, և որ հենց այդ փաստն է ընկած եղել իր խոսքում.

«Նրանք, ովքեր քննադատում են ինձ, թող կարդան խորհրդարանի առաջին փաստաթղթերը, ուսումնասիրեն Օսմանյան կայսրության պատմությունը և կհամոզվեն, որ Հարավ-Արևելյան տարածաշրջանը ժամանակին հանդիսացել է օսմանների նահանգ և անվանվել է Քրդստան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս