Թուրքիան շարունակում է մեծապես ցանկանալ Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորում. Դավութօղլու

T24-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել Վաշինգտոնում գտնվող Բրուքինգսի համալսարանում, որի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին.

«Գործընթացը դեռ շարունակվում է, և (հայ-թուրքական) արձանագրությունները գտնվում են խորհրդարանում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ունի երեք ասպեկտ:

Առաջինն այն է, որ հարևան երկրները պետք է հարգալից գտնվեն միմյանց հանդեպ: Երկրորդն առնչվում է Թուրքիայի ու Հայկական սփյուռքի (համայն աշխարհի հայության) միջև առկա պատմական հարցերի լուծմանը, իսկ երրորդը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

Գործընթացը կպասկվի հաջողությամբ, եթե միաժամանակ իրագործվեն այս երեք կետերը: Թուրքիան մեծապես ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը շարունակվում է նաև ներկայումս»:

Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիամ իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ոչ թե «բարեկամ-թշնամի» տարբերակման սկզբունքով, այլ՝ «բարեկամ-պոտենցիալ բարեկամ» սկզբունքով:

Տեսանյութեր

Լրահոս