Իրանը պատրաստ է մինչև տարեվերջ վերականգնել ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է մինչև այս տարեվերջ վերականգնել ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը, եթե դրական արդյունք գրանցվի «Վեցյակի» հետ տարվող բանակցային գործընթացում: Այս մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի փոխնախարար Ալի Մոհամմադ Նուրիանը:
Սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել էր դիտարկել Իրանից ԱՄՆ ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու հնարավորությունը, ինչին վերջ էր տրվել 1979 թվականին, երբ Իրանում իրականացվել էր Իսլամական հեղափոխություն:
Նուրիանի խոսքերով՝ ամերիկյան մի շարք ավիաընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերել Իրանի հետ ուղիղ ավիահաղորդակցություն սկսելու նկատմամբ: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները Ժնևում մեկնարկելու են նոյեմբերի 20-ին: