Վիեննայում ավարտվել է Սարգսյան-Ալիև հանդիպումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում ավարտվել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Նախագահները լքել են Palais Coburg հյուրանոցը՝ առանց մամուլի համար որևէ մեկնաբանություն տալու:

Երկու երկրներից մեկի պատվիրակության կազմում եղած աղբյուրը գործակալությանը հայտնել է՝ ակնկալվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպման արդյունքներով հանդես է գալու հայտարարությամբ: Սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է երկու տարվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս