Ուկրաինան պատրաստ է TANAP գազատարի նախագծում ներդնել 800 միլիոն դոլար

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պատրաստ է մասնակցել «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործմանը՝ դրանում ներդնելով մոտ 800 միլիոն դոլար:

Տվյալ հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուկրաինական այցի ժամանակ: Բացի այդ, քննարկվել է TANAP գազատարը Բուլղարիայի և Ռումինիայի գազատարներին, ապա նաև «Անանև-Տիրասպոլ-Իզմայիլ» գազատարին միացնելու վերաբերյալ Կիևի առաջարկը:

Ստեղծված միջանցքը հնարավորություն կտա տարեկան փոխադրել մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ: Ընդ որում, Ուկրաինան կարող է մինչև 800 միլիոն դոլար ներդնել գազամուղերի հզորության ընդլայնման և վառելքի փոխադրման մեծացման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս