Սիրիայից հետո Պուտինը կարող է գրավել Թբիլիսին և տապալել Ադրբեջանի կառավարությանը, և ոչ ոք ոչինչ չի ձեռնարկի. Սաակաշվիլի
Ամերիկյան The New York Times թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կիսվել է Վրաստանի ու նրա ապագայի մասին իր մտքերով, ինչպես նաև պատմել է իր կառավարման ժամանակ ընդունած այն որոշումների մասին, որոնց համար նա զղջւմ է:
Սաակաշվիլին իր հիասթափությունն է հայտնել Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունից. «Ահա, թե մենք ինչ ենք լսում Վաշինգտոնի մեր ընկերներից.
«Դուք հիանալի տղաներ եք, դուք մեր դուրը գալիս եք, հիանալի անցում եք կատարել ժողովրդավարությանը, իշխանության խաղաղ հանձնում, մեծ նվաճումներ: Սակայն տեսնում ենք, որ մենք ունենք շատ գործեր: Մենք ձեր կողմից ենք և կլինենք այդպիսին, սակայն ի՞նչ կարող ենք անել մենք»:
Սաակաշվիլին կարծում է, որ ԱՄՆ-ը թուլություն է ցուցաբերել Սիրիայի հարցում՝ հրաժարվելով Սիրիայում ուղիղ օպերացիա անցկացնելուց, և Ռուսաստանը կարող է այդ թուլությունն ընկալել որպես քարտ բլանշ՝ Հարավային Կովկասում գործողությունների ողջ ազատություն ստանալու համար:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե համոզված է կամ բացարձակապես համոզված է, որ ինչ էլ որ նա անի՝ կտրի վրացական խողովակաշարը, զավթի Թբիլիսին, գահընկեց անի Ադրբեջանի կառավարությանը, ոչ ոք ոչինչ էլ չի ձեռնարկի՝ բացառությամբ հնչեղ հայտարարությունների ու քննադատությունների:
Սաակաշվիլին ափսոսանք է հայտնել, որ իր կառավարման ժամանակ ոչ բավականաչափ երիտասարդների է ուսման նպատակով ուղարկել ԱՄՆ և ԵՄ-ի երկրներ: Նա ընդգծել է, որ կցանկանար 1 միլիարդ դոլար քիչ ծախսած լիներ երկրի պաշտպանության վրա և այդ գումարը տրամադրած լիներ կրթությանը: