Ջոն Քերին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային նոր փուլի արդյունքների մասին իրազեկելու է Նեթանյահուին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելի հետ քննարկելու է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների արդյունքները.
«Ես մտադիր եմ Երախտագիտության օրվանից (նոյեմբերի 28) հետո այցելել Իսրայել: Ես կհանդիպեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ»: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային նոր փուլը Ժնևում մեկնարկելու է նոյեմբերի 20-ին: Օրեր առաջ Ժնևում անցկացվել էր բանակցային ևս մեկ փուլ, որի արդյունքների մասին ԱՄՆ-ը վերստին իրազեկել է Իսրայելին: