Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է հայրենական արտադրության խոշորագույն անօդաչու թռչող սարքը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ներկայացրել է հայրենական արտադրության խոշորագույն անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որը ստացել է Fortos անունը: Դրա շնորհանդեսը տեղի է ունեցել Սուսանգերդ քաղաքի ազատագրման օրը, որը Իրաքը զավթել էր 1980-1988 թվականների պատերազմի ժամանակ:

ԱԹՍ-ի շնորհանդեսին մասնակցել են Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը և երկրի պաշտոնատար այլ անձինք: Դեհգանն ընդգծել է, որ Fortos ԱԹՍ-ն ամբողջովին ստեղծվել է իրանցի մասնագետների կողմից:

Նա հավելել է, որ ԱԹՍ-ն ունակ է թռիչքներ իրագործել 25.000 ֆուտ բարձրության վրա, նրա թռիչքի տևականությունը կազմել է 16-30 ժամ, իսկ գործողության արդյունավետության շառավիղը հասնում է մինչև 2000 կիլոմետրի.

«Fortos ԱԹՍ-ը կարող է իրականացնել հետախուզում և դիտարկում, ինչպես նաև ռազմական գործողություններ վարել «օդ-երկիր» դասի հրթիռների օգնությամբ: Fortos-ն օգտագործվելու է երկրի ցամաքային ու ծովային սահմանների, նավթամուղերի ու գազամուղերի դիտարկման, ինչպես նաև երկրաշարժերից հետո աղետի գոտում դիտարկում անցկացնելու համար: ԱԹՍ-ը հաջողությամբ անցել է մի շարք փորձություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս