Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին լքել է կառավարության գրասենյակում իր աշխատասենյակը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Բիձինա Իվանիշվիլին արդեն իսկ լքել է կառավարության գրասենյակում գտնվող իր աշխատանքային կաբինետը: Այս մասին այսօր հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:

Երեկ տեղի է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը, ինչից անմիջապես անց Մարգվելաշվիլին ստորագրել է իր առաջին հրամանը, որի համաձայն, ավելի քան մեկ տարի կառավարությունը գլխավորող Բիձինա Իվանիշվիլին և կառավարության բոլոր անդամները դարձել են պաշտոնակատարներ:

Ավելի վաղ Իվանիշվիլին իր իրավահաջորդ էր հռչակել ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին: Վերջինս այսօր՝ օրվա երկրորդ կեսին, հրապարակելու է Վրաստանի կառավարության կազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս