Բաժիններ՝

Էրդողանը չի բացառել քուրդ զինյալների համար քաղաքական համաներում հայտարարելը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 16-ին Դիարբեքիրում հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ: Հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կարող են համաներում հայտարարել երկրի բանտերում գտնվող քուրդ զինյալների նկատմամբ.

«Մենք կտեսնենք նոր Թուրքիա, ուր նրանք, ովքեր այսօր լեռներում են (PKK-ականները), կիջնեն, բանտերը կդատարկվեն, և Թուրքիայի 76 միլիոն քաղաքացիները կլինեն միասնական»: Ավելի վաղ Էրդողանը նույնպես հայտարարել էր քուրդ զինյալներին համաներելու գաղափարի օգտին, եթե նրանք կամավոր հրաժարվեն զինված պայքարից և վայր դնեն զենքը:

Ընդգծվում է, որ Էրդողանը հանրության առջև առաջին անգամ գործածել է «Քրդստան» բառը, թեև նախկինում նա մշտապես խուսափել է այն գործածելուց՝ փոխարենն օգտագործելով «տարածաշրջանային ղեկավարություն» կամ «քրդական ինքնավարություն»: Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Ես շատ ուրախ եմ այսօր այստեղ՝ Դիարբեքիրում, ողջունել Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս