Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունը համեստ է լինելու
Վրաստանի շարքային քաղաքացիները հնարավորություն չեն ունենա մասնակցել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, կիրակի հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, հաղորդում է INTERFAX-ը:
Նա նշել է, որ երդմնակալության արարողությունը «շատ համեստ» է անցկացվելու, Թբիլիսիի խորհրդարանի հին շենքի բակում: «Այդ տարածքը սահմանափակ է, ուստի քաղաքացիների մուտքն այնտեղ չի թույլատրվի»,- ասել է փոխխոսնակը` ավելցնելով, որ քաղաքացիներն արարողությանը կարող են հետեւել հեռուստատեսությամբ: