Բաժիններ՝

ԿՀՎ-ը տեղեկատվություն է հավաքում միջազգային դրամական փոխանցումների վերաբերյալ. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) տեղեկատվություն է հավաքում միլիոնավոր ամերիկացիների միջազգային դրամական փոխանցումների վերաբերյալ:

Թերթի տվյալներով՝ դա մասնավորապես վերաբերում է Western Union ընկերությանը: Ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքերով՝ ԿԸՀ-ը դրա հետ մեկտեղ չի հետևում երկրի ներսում իրականացվող դրամական փոխանցումներին:

ԿՀՎ-ը հրաժարվել է պարզաբանում տալ այդ կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր գործողությունները դուրս չեն եկել ամերիկյան օրենքների շրջանակներից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930