Բաժիններ՝

Վրաստանի բոլոր նահանգապետները և Սաակաշվիլիի մամլո քարտուղարը հրաժարական են տվել

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի բոլոր նահանգապետները նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացրել են հրաժարականի դիմում: Այս մասին հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն՝ ընդգծելով, որ օրվա վերջին կընդունվեն այդ բոլոր հայտարարությունները:

Նահանգապետերի հրաժարականին երկրում նախորդել են նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, որի երդմնակալությունը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին:

Հրաժարական տված նահանգապետներին տվյալ պաշտոնում նշանակել է արդեն իսկ նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին: Հաջորդ նահանգապետերին նշանակելու է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի համակիր Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորած կառավարությունը:

Այսօր հրաժարական է տվել նաև Մանանա Մանջգալաձեն: Այսօր նա վերջին մամուլի ասուլիսն է տվել որպես նախագահի մամլո քարտուղար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս