Էդուարդ Շևարդնաձեն չի մասնակցի Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն չի մասնակցի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 17-ին, Թբիլիսիում: Այս մասին հայտարարել է Շևարդնաձեի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Շևարդնաձեն ցայժմ տատանվում էր Մարգվելաշվիլիի երդմնակալությանը մասնակցելու հարցում, սակայն այսօր որոշել է չմասնակցել դրան՝ կապված իր առողջական խնդիրների հետ:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մարգվելաշվիլիի երդմնակալությանը չի մասնակցելու նաև նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին, ինչպես նաև նրա կուսակից, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Մարգվելաշվիլին վստահեցրել է, որ իր երդմնակալության ժամանակ ծախսվելու է 4-5 անգամ ավելի փոքր գումար, քան եղել է նախորդ դեպքերում: