Էլիտար միջոցառում՝ «Օջախում»
«Հրապարակը» գրում է. «Շաբաթ՝ նոյեմբերի 16-ին, «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի կունենա հերթական էլիտար միջոցառումը՝ հայաստանյան վերջին մոհիկան Վլադիմիր Մովսիսյանի 80-ամյակը:
Մեծարման երեկոյին ներկա կլինեն տարբեր սերունդների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ռոբերտ Քոչարյանից «աքսակալ» անվանված Վ. Մովսիսյանի ամենամեծ ձեռքբերումն այն չէր, որ նա Հայաստանում գյուղեգյուղ՝ բոլորին դեմքով, անուն-ազգանունով գիտեր, այլ որ նրա շնորհիվ խիստ քաղաքակիրթ կերպով իշխանությունը փոխանցվեց ՀՀՇ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: