Բաժիններ՝

Սաակաշվիլին չի մասնակցի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը. վրացական մամուլ

Վրացական Interpressnews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին, ով շարունակում է իր հանդիպումները Եվրոպայում (Բրյուսել), ներկա չի գտնվի Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 17-ին, Թբիլիսիում:

Սաակաշվիլիի աշխատակազմը նախօրեին հայտարարել է, որ նա արդեն իսկ ստացել է երդմնակալությանը մասնակցելու հրավերը: Դրա հետ մեկտեղ ընդգծվել էր, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք Սաակաշվիլին կմասնակցի՞ երդմնակալությանը:

Նոյեմբերի 12-ին Վրաստանի ԿԸՀ-ը հրապարակել էր հոկտեմբերի 27-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն, Գեորգի Մարգվելաշվիլին հավաքել է քվեների 62.12 տոկոսը (1.012.569 ընտրող):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս