ԼՂ-ի հարցում գերտերություններից Հայաստանի ու Ադրբեջանի ակնկալիքները շատ մեծ են. Մորնինգսթար

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն Ադրբեջանի պետական տնտեսական համալսարանում ունեցած ելույթում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, արդեն 20 տարի է, ինչ ջանքեր է գործածում տվյալ ուղղությամբ: Մենք համատեղ աշխատում ենք Մինսկի խմբի հետ և կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի հասնենք տվյալ հարցի լուծմանը:

Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է այն, որ երկու երկրներն էլ, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը շատ բաներ են ակնկալում մեծ երկրներից: Ես հավատում եմ, որ այդ հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները որոշում կընդունեն այդ հարցը վերջնականապես լուծելու մասին»:

Մորնինգսթարը հույս է հայտնել, որ երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ որոշում կընդունվի այդ հակամարտությունը վերջնականապես կարգավորելու շուրջ, և որ կողմերը համաձայնության կգան կոնկրետ հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս