Բաժիններ՝

Շվեդիան բանտարկյալների փոքրաթիվ լինելու պատճառով փակում է բանտերը

Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ 2004 թվականից Շվեդիայում ամեն տարի 1 տոկոսով կրճատվում է բանտարկյալների քանակը: Ընդ որում, խոսքը չի գնում ներման կամ համաներման մասին, Շվեդիայում չի զգացվում այդ միջոցների կարիքը:

Վերջին 10 տարում բանտարկյալների քանակը կրճատվում է «բնական եղանակով»: 2012 թվականին բանտարկյալների քանակը նվազել է 6 տոկոսով՝ համեմատած 2011 թվականի հետ: Շվեդիայի քրեակատարողական ծառայության ղեկավար Նիլս Օբերգի կարծիքով՝ այդ ֆենոմենը կրկնվելու է այս տարի:

Դրա հետ կապված՝ Շվեդիայի իշխանությունները որոշել են փակել 4 բանտ՝ Åby, Håja, Båtshagen և Kristianstad: Դրանք վերաորակավորվելու են: Բանտային հետազոտությունների միջազգային կենտրոնի (International Centre for Prison Studies) տվյալներով՝ Շվեդիան բանտարկյալների քանակով (6364 մարդ) զբաղեցնում է 112-րդ տեղն աշխարհում:

«Առաջատարները» ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանն են: Ռուսաստանում բանտարկյալների քանակը կազմում է 681.600 մարդ, որոնցից ռուսաստանցիներ են 475.100-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս