Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան ջանքեր է գործադրել երեք ուղղությամբ. Դավութօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան գծի շուրջ զարգացումները:
Դավութօղլուի խոսքերով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան ջանքեր է գործադրել երեք ուղղությամբ՝ Թուրքիա-Հայաստան հարաբերություններ, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ և Հայ-թուրքական հարաբերություններ՝ ներառյալ Հայկական սփյուռքը:
Դավութօղլուն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերացնել Թուրքիայի հանդեպ Հայաստանի ցուցաբերած անվստահությունը, սակայն դա չպետք է տեղի ունենա Ադրբեջանի շահերն անտեսելու միջոցով: