Իլհամ Ալիևին Անկարայում ծանոթացրել են թուրքական արտադրության զինատեսակների հնարավորությունների հետ
                                    Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով երկրում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ այցելել է Թուրքիայի օդա-տիեզերական արդյունաբերության ընկերություն (TAI/TUSAŞ):
Իլհամ Ալիևն այստեղ ծանոթացել է թուրքական արտադրության T129-ATAK հարձակողական և մարտավարական հետախուզության ինքնաթիռի, ANKA անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) և Hürkuş հիմնական ուսումնական ինքնաթիռի պարամետրերի հետ:
Նախագահների այդ այցին մասնակցել են նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Մուրադ Բայարը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    