Ադրբեջանում դադարեցվել է Azadlıq թերթի հրատարակումը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջան» պետական հրատարակչատունը երեկ դադարեցրել է երկրի հնագույն և առաջատար ընդդիմադիր Azadlıq (Ազատություն) թերթի հրատարակումը: Թերթի փոխխմբագիր Ռագիմ Գաջիևը գործակալությանը հայտնել է, որ դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվի թերթի թողարկումը:
Նա հավելել է, որ թերթի թողարկման դադարեցման պատճառ է դարձել ավելի քան 24.000 մանաթ (1 մանաթը մոտավորապես հավասար է 1 եվրոյի) պարտքի առկայությունը: Բացի այդ, Բաքվի մետրոպոլիտենի տնօրեն Թագի Ահմեդովը շահել է թերթի նկատմամբ ներկայացրած դատական հայցը, դատարանը թերթին տուգանել է մոտ 65.000 մանաթով:
Քաղաքացիական հասարակության ակտիվիստները Facebook սոցցանցի միջոցով դրամահավաք են կազմակերպել՝ թերթին աջակցելու համար: