2014 թվականի ԵՄ-ի բյուջեն կրճատվել է ավելի քան 9 տոկոսով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը, ԵՄ-ի Խորհուրդը և Եվրախորհրդարանը տևական բանակցություններից հետո համաձայնեցրել են ընկերակցության 2014 թվականի բյուջեն, որի ծավալը կազմելու է 135.5 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի Խորհուրդը:
Դրանով իսկ պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ի բյուջեն նվազել է միանգամից 9.4 տոկոսով՝ համեմատած ընթացիկ տարվա հետ: Դա դարձավ բյուջետային կարգապահության քաղաքականության հայելային արտացոլումը, որի վարումը ԵՄ-ի երկրներից պահանջում է Բրյուսելը: