Ներկա փուլում Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելը կձախողի բանակցությունները. ԱՄՆ վարչակազմ

Ռուսական  ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝  տվյալ փուլում Իրանի դեմ նոր պատժամիջոցները սահմանելը կարող է ձախողել Իրանի միջուկային ծրագրի խնդրի դիվանագիտական կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ներկա փուլում Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելն Իրանին հնարավորություն կտա հասնել պատժամիջոցների թուլացմանն ու կպառակտի միջազգային հանրությանը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պլանավորել է վաղը սենատորներին իրազեկել «Վեցյակի» ու Իրանի միջև անցկացված բանակցությունների ընթացքի մասին:

Աբդու Դաբիում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Քերին Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բացակայության հարցում մեղադրել է Իրանին՝ ընդգծելով, որ գերտերությունները միակարծիք են իրենց մոտեցման մեջ, սակայն Թեհրանն ունակ չէ ընդունել այդ դիրքորոշումը:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ կոնգրեսը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի հանդեպ:

Տեսանյութեր

Լրահոս