Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը ժամանակավոր կառավարություն է ձևավորել. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը Ստամբուլում անցկացրած հանդիպման ժամանակ ձևավորել է ժամանակավոր կառավարություն՝ ղեկավարելու համար այն տարածքները, որոնք գտնվում են սեփական վերահսկողության տակ:

Կառավարության կազմը հրապարակվել է Ազգային դաշինքի Facebook-յան էջում: Այն գլխավորում է Ահմադ Թոմահը, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Ասաադ Մուսթաֆան, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնը՝ Իբրահիմ Միրոն: Արդարադատության նախարարի պաշտոնում հաստատվել է Ֆրայեզ ԱլԴահերը:

Գործակալությունն ընդգծում է, որ արևմտայն մի շարք երկրներ դեմ են հանդես եկել Ազգային դաշինքի կողմից ժամանակավոր կառավարության ձևավորմանը, քանի որ դա կարող է վնասել «Ժնև 2» կոնֆերանսի գումարմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս