Իրանն ու Մեծ Բրիտանիան ժամանակավոր հավատարմակատարներ են նշանակել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Մեծ Բրիտանիան երեկ նշանակել են միմյանց գործերի ժամանակավոր հավատարմակատարների:

Դրանով իսկ կողմերն առաջին քայլն են կատարել՝ վերականգնելու համար լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել են 2011 թվականին, երբ ամբոխը հարձակում էր գործել Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա: Լոնդոնը կարծել է, որ արմատականների գործողությունները միտումնավոր չեն կասեցվել իշխանությունների կողմից՝ չբացառելով, որ դրանց հետևում կանգնած են հենց իշխանությունները:

Միջադեպից անմիջապես անց բրիտանացի դիվանագետները լքել են Թեհրան, իսկ նրանց իրանցի գործընկերները, որոնք աշխատում էին Լոնդոնում, հայտարարվել են անցանկալի անձինք: Հարաբերությունների վերականգնումը սկսվեց միայն այս տարի Իրանում հարաբերական լիբերալ քաղաքական գործիչ համարվող Հասան Ռոուհանիի իշխանության գալուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս