Իրանում մեկնարկել է «Սայադ 2» հրթիռների զանգվածային արտադրությունը
Իրանական Tasnim լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Իրանում սկսվել է «երկիր-օդ» դասի «Սայադ 2» հրթիռների զանգվածային արտադրությունը: Արտադրության սկսվելու արարողակարգին մասնակցել է երկրի Պաշտպանության նախարար Հուսեին Դեգհանը:
Վերջինիս խոսքերով՝ «Սայադ 2»-ը աշխատում է կոշտ վառելիքով շարժիչով: «Սայադ 2»-ը հանդիսանում է «Սայադ 1»-ի կատարելագործված տարբերակը: Այդ հրթիռը հանդիսանում է ռուսական C-75 հրթիռի համարժեքը: