The National Interest-ը հայտնել է Էրդողանից Օբամայի երես թեքելու պատճառը

Ամերիկյան The National Interest պարբերականը ներկայացրել է նրա պատճառը, թե ինչու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի հարցում թիկունքով շրջվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին: Որպես դրա պատճառ է նշվում Էրդողանի կողմից Սիրիայում գործող ջիհադական խմբավորումներին աջակցելը:

Խոսքն առաջին հերթին գնում է ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ սերտորեն կապված և Սիրիայի հյուսիսում գործող «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորումներին Թուրքիային աջակցելու մասին:

Պարբերականն ընդգծում է, որ դաշնակից երկրներ հանդիսացող ԱՄՆ-ն ու Թուրքիան համակարծիք են նրանում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից: Մինչդեռ Էրդողանն այդ գործընթացն արագացնելու, ինչպես նաև Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծումը կանխելու նպատակով սկսել է աջակցել ջիհադական խմբավորումներին:

Դա հարուցել է ԱՄՆ-ի զայրույթը և խոր մտահոգությունը: Դրանից հետո Թուրքիան այլևս չի աջակցում ջիհադական խմբավորումներին (ինչի մասին արտահայտվել է նաև Սիրիայի քրդերի առաջնորդ Սալիհ Մուսլիմը): Ռուսաստանի հետ Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու և «Ժնև 2» կոնֆերանսի անցկացման շուրջ պայմանավորվածության գալով՝ ԱՄՆ-ը միայնակ թողեց Էրդողանին:

Նշվում է, որ ոչ ոք չի հավատում, որ դիվանագիտական ճանապարհով կարելի կլինի հասնել Ասադի հեռանալուն: Հոդվածում ընդգծվում է, որ Սիրիայի վերաբերյալ քաղաքականության հարցում Էրդողանը չի մոռանում նաև իր քաղաքական ապագայի մասին՝ հաշվի առնելով, որ առաջիկա 18 ամսվա ընթացքում (2014-2015) Թուրքիայում տեղի են ունենալու երեք ընտրություններ (ՏԻՄ, նախագահական և խորհրդարանական):

Տեսանյութեր

Լրահոս