Իրանի զինված ուժերը խոշորամասշտաբ զորավարժություն են անցկացնելու նոյեմբերի վերջին
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ցամաքային զորքերն ու ռազմաօդային ուժերը խոշորամասշտաբ զորավարժություն են անցկացնելու նոյեմբերի վերջին: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդռզա Պուրդաստանը:
Վերջինիս խոսքերով՝ զորավարժությունները ստացել են Qamar-e Bani Hashem գաղտնանունը: Գեներալը հավելել է, որ զորավարժությունների ժամանակ սինթեզացվելու են տարբեր տիպի մարտեր մղելու եղանակները, և որ զորավարժություններին մասնակցելու են Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:
Պուրդաստանն ընդգծել է, որ զորավարժությունների ժամանակ փորձարկվելու է հայրենական մշակման առաջադեմ զենք: Նախորդ ամիս իրանական բանակը նույնպես իրականացրել էր խոշորամասշտաբ զորավարժություններ՝ հնարավոր հրթիռային հարձակումները կանխելու նպատակով: